Անցնել բովանդակությանը

Ինչպե՞ս խուսափել Apple-ի 30% վճարից Facebook-ի և Instagram-ի գովազդի համար

Meta vs. Apple:  How to Avoid Apple’s 30% Fee on Facebook and Instagram Ads

Այսօրվանից Apple-ը 30% միջնորդավճար է գանձում Instagram-ի և Facebook-ի գովազդի համար: Ի սկզբանե վճարի գանձումը սկսել է ԱՄՆ-ում այս տարվա սկզբին և ուժի մեջ է մտել ամբողջ աշխարհում այսօր՝ հուլիսի 1-ին:

Սա նշանակում է, որ iOS-ում Facebook-ի և Instagram-ի հավելվածների գովազդատուները կկատարեն վճարումներ, որոնք նման են «Apple-ի հարկին», որը կիրառվում է բջջային խաղերի հավելվածների գնումների վրա: Չնայած մարքեթոլոգների մտահոգություններին վճարի գանձումը դարձավ գլոբալ։

Հրաժեշտ տվեք հավելվածների գովազդներին

Ճիշտ այնպես, ինչպես բջջային խաղեր ստեղծողները խաղացողներին ուղղորդում են վեբ շոփեր՝ Apple-ի 30% վճարից խուսափելու համար, Meta-ի նման ընկերություններն այժմ պոտենցիալ գովազդատուներին ուղղորդում են դեպի իրենց պլատֆորմների համակարգչային տարբերակները ՝ այդ վճարից խուսափելու համար:

Սա նշանակում է, որ համակարգչային տարբերակներում գովազդի ծախսերը կմնան նույնը:

«Երբ բիզնեսներն iPhone-ում կամ iPad-ում Facebook կամ Instagram հավելվածով են գովազդում (boost) հրապարակումը, նրանք վճարում են 30% միջնորդավճար, որը ստանում է Apple-ը։ Այս վճարը պայմանավորված է Apple-ի ներհավելվածային վճարումների կանոններով և Meta-ի գանձումը չէ»,- LinkedIn-ում բացատրել է Meta-ի գաղտնիության և արդարության քաղաքականության տնօրեն Պեդրո Պավոնը։ 

Ինչպե՞ս խուսափել վճարից

Եթե ցանկանում եք խթանել Ձեր քոնթենթը առանց լրացուցիչ ծախսերի, ահա մի քանի տարբերակ՝

  • Օգտագործեք վեբ կայք: Համակարգչից մուտք գործեք Facebook.com կամ Instagram.com և օգտվեք այնտեղի գովազդման գործիքներից։ Վեբ տարբերակում հրապարակումները գովազդելու նույն հնարավորություններն են, և Apple-ի վճարը չի կիրառվում։
  • Ուսումնասիրեք այլ տարբերակներ։ Դիտարկեք գովազդի այլ տարբերակներ հավելվածից դուրս, օրինակ՝ Meta Business Suite-ի կամ Meta Ads Manager-ի միջոցով։

Արդյոք սա լա՞վ փոփոխություն է

Այս փոփոխությունը օգտատերերի և բիզնեսի համար քննարկման առարկա է: Չնայած ոմանք պնդում են, որ դա նվազեցնում է մրցակցությունը և ավելացնում ծախսերը, մյուսները կարծում են, որ դա փոխհատուցում է Apple-ին իր պլատֆորմի տրամադրման համար, որի վրա աշխատում են այդ ծրագրերը:

Եղեք տեղեկացված:

Քանի որ օնլայն գովազդը շարունակում է զարգանալ, փոփոխությունների մասին անընդհատ տեղեկացված լինելը կարող է օգնել ձեզ ճիշտ որոշումներ կայացնել գովազդների վերաբերյալ: 

Ուզո՞ւմ եք նման արդյունքներ ձեր բրենդի համար

Պատմեք ձեր բիզնեսի և նպատակների մասին։ Մենք անվճար կառաջարկենք գործնական պլան։

Անվճար խորհրդատվություն
hy