Categories
Բլոգ

Արհեստական ինտելեկտի (AI) գործիքների, օրինակ ChatGPT-ի, տարածմամբ, բիզնեսները սկսել են ավելի հաճախ օգտագործել AI-ով գեներացված կոնտենտ՝ աշխատանքի գործընթացները հեշտացնելու նպատակով։ Սակայն ի՞նչ է Google-ը մտածում այս մասին։ Արդյոք այն ավտոմատ կերպով AI գեներացված կոնտենտը դիտարկում է որպես սպամ, թե՞ ոչ:

Google-ի գլխավոր խնդիրը։ Որակ և համապատասխանություն

Google-ի վերաբերմունքը AI-ով գեներացված կոնտենտի նկատմամբ կենտրոնանում է մեկ բանի շուրջ՝ որակ։Անկախ նրանից, ձեր կոնտենտը գրվել է մարդու կողմից, թե գեներացված է AI-ի միջոցով, Google-ին առաջնահերթ հետաքրքրում է, թե որքան օգտակար, համապատասխան և լավ մշակված է այն օգտատերերի համար։ Ընկերությունը միշտ շեշտադրել է E-E-A-T սկզբունքները, որոնք նշանակում են Փորձ (Experience), Իրավասություն (Expertise), Հեղինակություն (Authoritativeness) և Հուսալիություն (Trustworthiness)։

 

Եթե ձեր AI-ով գեներացված կոնտենտը համապատասխանում է այս չափանիշներին, Google-ը, ամենայն հավանականությամբ, չի սպամի այն։ Օրինակ՝ եթե կոնտենտը տրամադրում է արժեքավոր ինֆորմացիա, ունի ճիշտ կառուցվածք և չի պարունակում կրկնվող կամ չափից շատ բանալի բառեր, այն դժվար թե դիտարկվի որպես սպամ։

 

Անորակ AI կոնտենտ

AI-ն երբեմն կարող է ստեղծել կոնտենտ, որը հնչում է ռոբոտացված կամ անիմաստ։ Այն կարող է կրկնել նույն մտքերը կամ ստեղծել տեքստ, որը պակասում է մարդկային անհատական հպումից։ Նման կոնտենտը կարող է բացասաբար ազդել ձեր վարկանիշի վրա։ 2024 թվականի մարտին Google-ը իրականացրեց թարմացում, որը ուղղակիորեն թիրախավորել է ցածրորակ, սպամի նման AI կոնտենտը, ինչը հանգեցրեց հարյուրավոր կայքերի ցուցակից հանմանը։

 

Այսպիսով, Google-ը չի սպամի ձեզ պարզապես AI օգտագործելու համար, բայց եթե կոնտենտը անորակ է՝ առանց մարդկային վերահսկողության, ձեր վարկանիշը կարող է ընկնել։

 

Ինչպե՞ս համոզվել, որ ձեր AI կոնտենտը համապատասխանում Է Google-ի չափանիշներին

Եթե ցանկանում եք խուսափել AI-ով գեներացված կոնտենտի հետ կապված խնդիրներից, ահա մի քանի արագ խորհուրդներ՝

 

1. Խմբագրեք մանրամասնորեն: Մի՛ պատճենեք և տեղադրեք պարզապես այն, ինչ AI-ն ստեղծում է։ Անցեք տեքստի միջով, ուղղեք սխալները և համոզվեք, որ այն կարդացվում է բնական կերպով։

 

2. Ավելացրեք մարդկային միտք: Ավելացրեք անձնական, եզակի մտքեր, որոնք միայն մարդը կարող է տրամադրել։ Սա կբարձրացնի կոնտենտի փորձն ու իրավասությւնը։

 

3. Խուսափեք չափազանց շատ բանալի բառերից: AI գործիքները երբեմն կարող են չափից շատ բանալի բառեր օգտագործել, ինչը կարող է վնասել ձեր SEO-ն։ Պետք է ուշադիր լինել այս հարցում և անհրաժեշտության դեպքում շտկումներ անել։

 

Google-ի AI հայտաբերման մասին։ Ի՞նչ Է կատարվում

Google-ը օգտագործում է ավելի բարդ գործիքներ՝ AI-ով գեներացված կոնտենտը հայտնաբերելու համար, ինչպես, օրինակ, SpamBrain հայտնաբերման համակարգը։ Այս համակարգը թիրախավորում է այն կայքերը, որոնք խիստ կախված են AI-ից՝ ստեղծելով անորակ կոնտենտ։ Սակայն, ոչ բոլոր AI-ով գեներացված կոնտենտն է հայտնաբերվում։ Շատ բարձրորակ, AI-ի օգնությամբ գրված հոդվածներ դեռևս լավ վարկանիշ են ստանում, քանի որ դրանք համապատասխանել են Google-ի օգտատերերի չափանիշներին։

 

Արդյո՞ք պետք Է օգտագործել AI կոնտենտ ստեղծելու համար

Իհարկե,բայց՝ զգուշությամբ։ AI-ն կարող է աներևակայելի օգտակար գործիք լինել գաղափարներ գեներացնելու, կոնտենտ մշակելու կամ նույնիսկ ավտոմատացնելու սովորական գրելու առաջադրանքները։ Պարզապես հիշեք՝ այն չի կարող փոխարինել իրական մարդուն։ Միշտ դիտարկեք, խմբագրեք և անձնավորեք AI կոնտենտը, նախքան այն հրապարակելը։

 

Ամփոփելով՝ AI-ն գործիք է, ոչ թե փորձի փոխարինող։ Եթե խելացի կերպով օգտագործեք այն, կարող եք բարելավել ձեր կայքի կոնտենտ ռազմավարությունը՝ առանց Google-ի սպամում հայտնվելու վտանգի։

 

Բալանսը կարևոր Է

Google-ը չի ատում AI-ով գեներացված կոնտենտը, բայց այն ունի ցածր հանդուրժողականություն վատորակ, անօգուտ կոնտենտի նկատմամբ։ Հաջողության գաղտնիքը հավասարակշռություն գտնելն է. օգտագործեք AI կոնտենտ ստեղծելու համար, բայց մանրամասնորեն խմբագրեք այն և ավելացրեք ձեր սեփական մտքերը։

 

Ստեղծելով որակի վրա կենտրոնացած կոնտենտ, ձեր AI-ով գեներացված նյութը կարող է Google-ում հաջողության հասնել՝ առանց սպամ դիտարկվելու։ Միշտ նպատակ դրեք ստեղծել կոնտենտ, որը ոչ միայն համապատասխանում է Google-ի ալգորիթմներին, այլև իրականում օգնում է ձեր ընթերցողներին։

 

Այս ուղեցույցներին հետևելով, ձեր կոնտենտը կլինի թարմ, արժեքավոր և որոնման համակարգերին համապատասխան։

Հիշեք՝ որակը ամենակարևորն է, անկախ նրանից, այն գրվել է մեքենայի կամ մարդու կողմից։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով