Այսօրվա արագ փոփոխվող թվային միջավայրում արհեստական բանականությունը (AI) փոխում է, թե ինչպես են ընկերությունները օգտագործում մարքեթինգը: Ավտոմատացման և գործընթացների կատարելագործման միջոցով, AI-ը դառնում է ոչ թե շքեղություն, այլ անհրաժեշտություն այն մարքեթոլոգների համար, որոնք ձգտում են լինել առաջատար:
Գլոբալ AI շուկան աճում է, և եկամուտները 2023 թվականին կարող են գերազանցել կես տրիլիոն դոլարը: Սա արտացոլում է AI-ի հանդեպ վստահության աճը, քանի որ այն կարող է բերել էական արդյունքներ մարքեթինգի ոլորտում: Զարմանալի չէ, որ մարքեթոլոգների 74%-ից ավելին հավատում է, որ մինչև 2030 թվականը AI-ն անբաժանելի կլինի աշխատանքային միջավայրից:Բայց ինչպե՞ս են ընկերությունները օգտագործում այս տեխնոլոգիան
Ի՞նչ է AI-ը թվային մարքեթինգում
AI-ն թվային մարքեթինգում գերազանցում է պարզ ավտոմատացման սահմանները: Այն ներառում է ինտելեկտուալ համակարգերի ինտեգրումը, որոնք նմանակում են մարդու որոշումների կայացման գործընթացները, թույլ տալով մարքեթոլոգներին ավտոմատացնել աշխատանքները և կենտրոնանալ ստեղծագործական ու ռազմավարական աշխատանքի վրա: Ըստ HubSpot-ի 2024 AI տենդենցների զեկույցի՝ մարքեթոլոգների 75%-ը նվազեցրել է ձեռքով աշխատանքների ժամանակը, իսկ 73% -ը դարձել է ավելի պրոդուկտիվ AI-ի շնորհիվ:
AI-ի արդյունավետությունը կայանում է նրանում, որ այն արագ և ճշգրիտ մշակում է մեծ քանակությամբ տվյալներ: Այս տվյալների վրա հիմնված մոտեցումը մարքեթոլոգներին թույլ է տալիս ստեղծել ավելի անհատականացված և արդյունավետ արշավներ, ճիշտ ասելիքը ճիշտ պահին հասցնելով ճիշտ լսարանին:
Ինչպե՞ս են ընկերությունները օգտագործում AI-ը թվային մարքեթինգում
AI-ն օգտագործվում է տարբեր ձևերով, փոխակերպելով, թե ինչպես են ընկերությունները ներգրավում իրենց լսարաններին և օպտիմալացնում իրենց մարքեթինգային ջանքերը:
1. AI-ը մարքեթինգային վիզուալների ստեղծման մեջ
Վիզուալ կոնտենտը թվային մարքեթինգի հիմքն է, և AI-ն գնալով ավելի մեծ դեր է խաղում դրա ստեղծման մեջ: Midjourney և Leonardo.ai-ի նման գործիքները օգնում են բրենդներին մնալ դիզայնի թրենդներին համապատասխան և իրական ժամանակում ստեղծել գրավիչ վիզուալներ: Օրինակ, Heinz-ի “A.I. Ketchup” արշավը օգտագործեց AI՝ ստեղծելու վիզուալներ, որոնք համընկնում էին բրենդի ինքնության հետ՝ ներգրավելով մեծ լսարան:
2. AI-ը CRM (Հաճախորդների հարաբերությունների կառավարում) համակարգերում
AI-ով հագեցած CRM համակարգերը ընկերություններին թույլ են տալիս ավելի խորը ընկալել սպառողների վարքը: Վերլուծելով տվյալներ, ինչպիսիք են գնումների պատմությունը և ներգրավվածության ձևերը, AI-ն օգնում է մարքեթոլոգներին ստեղծել ավելի անհատականացված քոնթենթ: Օրինակ, Spotify-ն օգտագործում է Salesforce-ի AI-ով հագեցած գործիքները՝ լավացնելու հաշիվների ներգրավվածությունը և մատուցելու անհատականացված քոնթենթ իր օգտատերերին:
3. AI չաթբոտները հաճախորդների հետ շփման մեջ
AI-ով հագեցած չաթբոտները հեղափոխել են հաճախորդների սպասարկումը՝ ապահովելով ակնթարթային, 24/7 աջակցություն: Այս չաթբոտները կարող են միաժամանակ վարել բազմաթիվ հարցումներ, արագ լուծումներ առաջարկել և բարձրացնել հաճախորդների բավարարվածությունը: Նրանք հատկապես արժեքավոր են այն ընկերությունների համար, որոնք գործում են տարբեր ժամային գոտիներում՝ ապահովելով անընդհատ կապ հաճախորդների հետ:
4. AI-ը թվային գովազդում
AI-ն զգալիորեն բարելավել է թվային գովազդի արդյունավետությունը: Օգտատերերի տվյալների վերլուծման միջոցով, AI-ն կարող է ավելի ճշգրիտ թիրախավորել գովազդները՝ բերելով ավելի բարձր կոնվերսիաների մակարդակի և ROI-ի (ներդրումների վերադարձ): Օրինակ, Coca-Cola-ն օգտագործում է AI՝ ավտոմատ կերպով ստեղծելու լոգոներ, տեքստեր և նարատիվներ իր գովազդների համար՝ ապահովելով, որ դրանք համընկնեն թիրախային լսարանի հետ:
5. AI-ը կոնտենտ մարքեթինգում
AI-ը փոխակերպում է կոնտենտ մարքեթինգը՝ թույլ տալով ավելի ճշգրիտ լսարանների թիրախավորում և քոնթենթի ստեղծում: AI գործիքներ, ինչպիսիք են Jasper-ը և ChatGPT-ն, կարող են գեներացնել բլոգ պոստեր, սոցիալական մեդիա քոնթենթ և գովազդային տեքստեր՝ օգնելով մարքեթոլոգներին ստեղծել ավելի շատ քոնթենթ ավելի կարճ ժամանակում: Սակայն, անհրաժեշտ է AI-ով ստեղծված քոնթենթին ավելացնել ձեր սեփական մտքերը՝ ապահովելով, որ այն համապատասխանի որակական ստանդարտներին։
6. AI-ը SEO-ում
Որոնողական համակարգերի օպտիմալացումը (SEO) ևս մեկ ոլորտ է, որտեղ AI-ն մեծ ազդեցություն ունի: AI-ն օգնում է մարքեթոլոգներին հարմարվել որոնողական համակարգերի փոփոխվող ալգորիթմներին, հայտնաբերել համապատասխան բանալի բառեր (keywords) և օպտիմալացնել քոնթենթը՝ ավելի լավ վարկանիշներ ստանալու համար: Օրինակ, STACK Media-ն օգտագործում է AI՝ վերլուծելու բանալի բառերի տեսանելիությունը և մրցակիցների քոնթենթը բարելավելով իրենց SEO ռազմավարությունը:
7. AI-ը օգտատերերի փորձի մեջ (UX)
AI-ն բարելավում է UX-ը՝ անհատականացնելով օգտատերերի փորձը հիմնվելով տվյալների վրա: Օրինակ, Netflix-ը օգտագործում է AI՝ ստեղծելու անհատականացված գլխավոր էջեր օգտատերերի համար՝ առաջարկելով քոնթենթ՝ հիմնվելով նրանց դիտումների սովորույթների և նախասիրությունների վրա:
AI-ի ապագան թվային մարքեթինգում
AI-ի դերը թվային մարքեթինգում մոտակա տարիներին ավելի մեծ նշանակություն է ստանալու: Քանի որ AI տեխնոլոգիան զարգանում է, այն, հավանաբար, ավելի լավ կհասկանա մարդու էմոցիաներն ու նախասիրությունները, ինչը մարքեթոլոգներին թույլ կտա ստեղծել ավելի անհատականացված և արդյունավետ արշավներ:
Սակայն, AI-ի ապագան մարքեթինգում ունի իր խնդիրները: Հարցերը, ինչպիսիք են տվյալների գաղտնիությունը և AI-ի կողմնակալությունը պահպանելու ունակությունը, շարունակական մտահոգություն են առաջացնում: Մարքեթոլոգները պետք է հավասարակշռեն AI-ի օգտագործումը էթիկական նկատառումներով և ապահովեն, որ իրենց արշավներում պահպանվի մարդկային ձեռագիրը:
Այսպիսով, արհեստական ինտելեկտը, անկասկած, փոխում է թվային մարքեթինգի դեմքը ՝ ընկերություններին առաջարկելով լսարանի հետ կապ հաստատելու և ռազմավարությունների օպտիմալացման նոր եղանակներ: Քանի որ մենք շարժվում ենք դեպի ապագա, AI-ի ինտեգրումը մարքեթինգի մեջ կշարունակի զարգանալ ՝ համատեղելով տեխնոլոգիական ճշգրտությունը մարդու կրեատիվության հետ: