Categories
Բլոգ

Ի՞նչ է ՍՄՄ-ը (Սոցիալական Մեդիա Մարքեթինգ)

Սոցիալական մեդիա մարքեթինգը սոցիալական մեդիա հարթակների օգտագործման գործընթացն է՝ ձեր մարքեթինգի և բրենդինգի նպատակներին հասնելու համար: Սա ներառում է քոնթենթի ստեղծում և տարածում այնպիսի հարթակներում, ինչպիսիք են Facebook-ը, Instagram-ը, Tiktok-ը և այլն, որպեսզի՝

  1. Ներգրավվեք ձեր լսարանի հետ: Կառուցեք հարաբերություններ ձեր թիրախային լսարանի հետ ՝ պատասխանելով մեկնաբանություններին և անցկացնելով ինտերակտիվ գործողություններ:
  2. Զարգացնեք ձեր բրենդը։ Ստեղծեք մեկ բրենդի ինքնություն ձեր սոցիալական մեդիայի բոլոր հսրթակներում և կիսվեք քոնթենթով, որն արտացոլում է ձեր բրենդի արժեքներն ու անհատականությունը:
  3. Խթանեք վաճառքը։ Բարձրացրեք ձեր կայքի այցելուների քանակը՝ կիսելով ձեր քոնթենթը սոցիալական մեդիայում և հետևորդներին վերածեք հաճախորդների:

Հիմնական տերմիններ, որոնք պետք է իմանալ:

  • Engagement: Սա վերաբերում է օգտվողների ներգրավվածությանը ձեր քոնթենթի հետ, ներառյալ հավանումները, մեկնաբանությունները, հաղորդագրությունները և սեղմումները:
  • Impressions: Սա ցույց է տալիս թե քանի անգամ է ձեր քոնթենթը ցուցադրվում օգտագործողի էկրանին:
  • Reach: Եզակի օգտվողների ընդհանուր թիվը, ովքեր դիտել են ձեր քոնթենթը:
  • Hashtags: Keyword-ներ կամ արտահայտություններ, որոնք նախորդում են ” # ” նշանին, որոնք դասակարգում և խմբավորում են քոնթենթը:

Սոցիալական մեդիայի 3 հայտնի պլատֆորմները:

  1.  Facebook: Սոցիալական մեդիայի ամենամեծ պլատֆորմը, որն առաջարկում է բազմազան գործառույթներ, ինչպիսիք են Facebook խմբերը, event-ները և գովազդային գործիքները: Հարմար է ընկերությունների մեծամասնության համար:
  2. Instagram: Լուսանկարների և տեսանյութերի փոխանակման հարթակ, որը կենտրոնացած է տեսողական քոնթենթի վրա: Իդեալական է այն ընկերությունների համար, որոնք կենտրոնացած են նորաձևության, սնունդի և ճանապարհորդության վրա:
  3. TikTok: Կարճ տեսանյութերի փոխանակման հարթակ, որը հայտնի է իր կրեատիվ և գերժամանակակից քոնթենթով: Իդեալական է այն ընկերությունների համար, ովքեր ցանկանում են ցուցադրել իրենց անհատականությունը և հասնել երիտասարդ լսարանի:

Ընդհանուր սխալները և ինչպես խուսափել դրանցից։

  • Հստակ նպատակի և ռազմավարության բացակայություն։ Սահմանեք ձեր նպատակները և թե ինչպես եք չափելու ձեր առաջընթացը նախքան աշխատանքի անցնելը:
  • Չճանաչել ձեր լսարանին։ Ուսումնասիրեք ձեր թիրախային շուկան և ստեղծեք գնորդների վիզուալ պատկերներ՝ նրանց կարիքները հասկանալու համար:
  • Սխալ հարթակների ընտրություն։ Կենտրոնացեք այն պլատֆորմների վրա, որտեղ ձեր լսարանը ակտիվ է, և ձեր բրենդը կարող է ճանաչում ձեռք բերել։
  • Անորակ կամ ոչ համապատասխան քոնթենթի ստեղծում։ Առաջնահերթություն տվեք բարձրորակ, արժեքավոր քոնթենթին, որը ռեզոնանսվում է ձեր լսարանի հետ:
  • Տվյալների վերլուծության բացակայություն։ Հետևեք ձեր արդյունքներին և հարմարեցրեք ձեր ռազմավարությունը տվյալների վերլուծության հիման վրա:

Սոցիալական մեդիայի մարքեթինգը պահանջում է ռազմավարական մոտեցում, կրեատիվություն և շարունակական օպտիմիզացում: Տիրապետելով հիմնական տերմիններին, ուսումնասիրելով հարթակները, ստեղծելով գրավիչ տեսողական քոնթենթ և խուսափելով ընդհանուր սխալներից՝ դուք վստահորեն կարող եք կողմնորոշվել այս թվային միջավայրում, կապ հաստատել ձեր լսարանի հետ և հասնել մարքեթինգային հաջողության: